ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿՈԲՈՍ ՏՅԱՌՆԵՂԲՈՐ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ
Այս նամակը, որն իր կառուցվածքով ավելի նման է ճառի կամ քարոզի, վերագրվում է Հակոբոս Տյառեղբորը, որը Քրիսոսի հետևորդ դարձավ Տիրոջ Հարությունից հետո: Հակոբոսը Երուսաղեմի եկեղեցում մեծ դեր է խաղացել և եղել է քաղաքի առաջին եպիսկոպոսը: 62 թվականին նա քարկոծվել էր հրեաների կողմից:
Նամակի ընթերցողները հավանաբար հրեա քրիստոնյաներն են:
Գրվել է Պաղեստինում, մոտավորապես 40-50 թվականների ընթացքում:
Այս նամակը կարծես ցուցումների մի հավաքածու է՝ ուղղված «Աստծու ժողովրդի անդամներին, որ ցրված են համայն աշխարհում»: Հեղինակը կենդանի խոսքով և վառ պատկերներով ցուցումներ է տալիս քրիստոնեական ուղիղ և իմաստուն կեցվածք ունենալու ու համապատասխան կյանքով ապրելու համար: Հակոբոսը քրիստոնեական տեսանկյունից դիտում է մի շարք հարցեր, ինչպես՝ հարստություն և աղքատություն, փորձություն, պարկեշտ ընթացք, նախապաշարում, հավատ և գործ, լեզվի չափավորություն, իմաստություն, վեճ, հպարտություն և հեզություն, ուրիշներին դատել, համբերություն և աղոթք:
Նամակը շեշտում է հավատին առընթեր՝ այդ հավատը գործով արտահայտելու կարևորությունը: Հեղինակը ջերմորեն հանձնարարում է համբերող լինել նեղությունների և ցավերի մեջ, ապավինել աղոթքի զորությանը և աշխատել հոգեպես օգնել միմյանց:
ՆԱՄԱԿԻ ԱՄՓՈՓ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
✠ Նախաբան (1.1)
✠ Հավատ և իմաստություն (1.2- 8)
✠ Աղքատություն և հարստություն (1.9- 11)
✠ Փորձություն (1.12- 18)
✠ Լսել և գործադրել (1.19- 27)
✠ Ազդարարություն խտրականության դեմ (2.1- 13)
✠ Հավատ և գործ (2.14- 26)
✠ Քրիստոնյան և իր լեզուն (3.1- 18)
✠ Քրիստոնյան և աշխարհը (4.1- 5.6)
✠ Զանազան ցուցումներ (5.7- 20)
Հակոբոս 1 ✠ ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՒՅՆ ✠ ՀԱՎԱՏ ԵՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ✠ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ✠ ՓՈՐՁ ԵՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ✠ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ԼՍՈՂՆԵՐ ԵՒ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ ✠
Հակոբոս 2 ✠ ԱՆԱՉԱՌ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՆԴԵՊ ✠ ՀԱՎԱՏ ԵՒ ԳՈՐԾ ✠
Հակոբոս 3 ✠ ԸՆԴԴԵՄ ԱՆՍԱՆՁ ԼԵԶՎԻ ✠ ԵՐԿՐԱՅԻՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ✠
Հակոբոս 4 ✠ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ✠ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՐԾԵՆԱԼՈՒՑ ✠
Հակոբոս 5 ✠ ԱԶԴԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ ✠ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՂՈԹՔ ✠