Սիրելի Սրբազան, հուսով եմ, որ մի օր կկարողանամ Ձեզ փոխհատուցել գոնե Ձեր արածի չնչին չափով… Իսկ առայժմ ես ամեն օր աղոթում եմ Ձեզ համար:
Ընկերներս արդեն հանդիպել էին, իսկ ես շատ էի ուզում ինքս էլ հանդիպել: Երբ տեսա առաջին անգամ, սիրեցի նրա քիչ խոսելը, թեև ուզում էի, որ նա անդադար խոսեր… Բայց երկու երնեկ մեկտեղված պիտի տեսնեի, երբ հետո պարզվեր որ նա «քիչ խոսում, բայց շատ գործում է…»: Հետևեցին մի քանի հանդիպումներ ևս: Մի օր ընկերներիցս մեկը զանգեց ու ասաց, որ հաջորդ օրը ժամը մեկին լինեմ գրասենյակում. Սրբազանն ինձ տանում է բժշկի: Ես չգիտեի, որ Սրբազանը տեղյակ է իմ հիվանդության մասին: Նա ինձ տարավ իր հրաշալի պրոֆեսոր (տառապանքս փորձ ունի) ընկերոջ մոտ: Երբ ես ու պրոֆեսորն իմ հիվանդության պատմությունն էինք ուսումնասիրում, ամեն անգամ բժշկի «վայ բալես, էս ինչերի՞ միջով ես անցել» արտահայտության ժամանակ Սրբազանի դեմքը խորշոմվում էր. նա հեռվում անարցունք արտասվում էր…
Հիմա ես բուժման նպատակով արտասահմանում եմ: Իհարկե իմ այստեղ գտնվելու համար պետք է շնորհակալ լինեմ շատ ու շատ հոգևորական, հոգևոր և աշխարհիկ մարդկանց, բայց, հավատացեք, այս ամենն այսպես չէր լինի, կամ միգուցե ավելի ուշ լիներ, եթե չլիներ իմ սիրելի Սրբազանը: Մարդիկ կան, որ կարող են քեզ ընդամենը մի տուփ լուցկի նվիրել, բայց այնպես, որ ամբողջ կյանքում պարտքի զգացումը խեղդի, մարդիկ էլ կան, որ այդ նույն մի տուփ լուցկին այնպիսի սիրով են նվիրում, որ ամբողջ կյանքի համար գանձ ես գտնում… Ամենամեծ ստացածս նվերն այդ էր` տալու արվեստը…

Սիրելի Սրբազան, ես կարող էի Ձեր ծնունդը շնորհավորել միայն երկու օր անց, բայց չզանգեցի, որպեսզի չլինի թե խանգարած լինեմ: Ուշացումով շնորհավորում եմ Ձեր ծնունդը և նախորոք` Ձեր տոնը: Երանի հիմա Իջևանում լինեի, վայելեի Ձեր ներկայությունը և մասնակից լինեի թեմի հոգևոր ծաղկմանը…
Իմ Սրբազանը մի համեստ մարդ է, ում մասին, սակայն, կարելի է լսել ամենատարբեր վատ բնորոշումներ: Ես անձամբ տարբեր առիթներով շփվելով` չեմ նկատել նրանից ոչ մի վատ վերաբերմունք մարդկանց նկատմամբ, բայց տեսել և լսել եմ հակառակը ու ցավոք` շատ անգամներ… Ու ամեն անգամից հետո աչքիս գալիս են Ավետարանի` Սրբազանի պահվածքին համարժեք տողերը. «Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար…»:
Իմ սիրելի սրբազանը Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն է:
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: