«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին,
նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»
(Մատթ. ԻԸ 19):
Աստվածային այս հրամանով Սուրբ Թադեոս և Սուրբ
Բարդուղեմիոս առաքյալները եկան Հայաստան և աշակերտ դարձրեցին հայ ազգին, որի արժանավոր
զավակ էլ հանդիասնում այն մարդը, ում մասին ուզում եմ պատմել: Այդ մարդը ՔԱՀԱՆԱ է…
Ես երանելի եմ, քանզի այնպիսի թեմական ընտանիքի անդամ եմ, որտեղ ծառայող բոլոր հոգևորականները, թեմի առաջնորդի գլխավորությամբ, քահանաներ են, Աստծո իրական նվիրյալներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասվորներ, սակայն այս անգամ կպատմեմ նրանցից միայն մեկի` Տեր Փավստոս քահանա Սարգսյանի մասին:
Ես երանելի եմ, քանզի այնպիսի թեմական ընտանիքի անդամ եմ, որտեղ ծառայող բոլոր հոգևորականները, թեմի առաջնորդի գլխավորությամբ, քահանաներ են, Աստծո իրական նվիրյալներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասվորներ, սակայն այս անգամ կպատմեմ նրանցից միայն մեկի` Տեր Փավստոս քահանա Սարգսյանի մասին:
Ընդամենը 2 տարի է, որ ճանաչում եմ Տեր Փավստոսին,
բայց այդ 2 տարվա մեջ Աստծո օգնությամբ կարողացել եմ տեսնել այն քահանային, որի մասին
խոսվում է Սուրբ Գրքում և մեր Սուրբ Հայրերի գրվածքներում: Տեր հոր արած գործերի մասին
չեմ ուզում խոսել մանրամասն, քանզի հաստատ կխախտեմ մրցույթի կանոններից մեկը` գրվածքի
համար նախատեսված էջերի քանակը, սակայն կպատմեմ մի փոքրիկ դրվագ նրա կյանքից, որը միանգամից
կնկարագրի Տեր Հոր կերպարը:
Մի անգամ մի մանուկ եկեղեցու մոտ տեսնում է Տեր
Փավստոսին և բացականչում է. «Վա՜յ Աստված պապիկը, մամ տար ինձ նրա մոտ»: Երբ ես իմացա
այս պատմության մասին, միանգամից հասկացա, որ չեմ սխալվել, երբ Տեր Հոր քահանայի կերպարի
մեջ գտել եմ Աստծո նախախնամությունը լիակատար ձևով: Չէ որ այս ասողն անմեղ փոքրիկ էր, որի բերանով գուցե
և Աստված Ինքն էր խոսել այդ պահին: Ճիշտ է,
Աստված մարդուն ստեղծեց Իր նմանությամբ և պատկերով, ու յուրաքանչյուրի մեջ պետք է փնտրել
Աստվածայինը, սակայն ոչ բոլորս ենք հավատարիմ մնում մեր Պատկերին` մեղքի միջոցով հեռանալով
վերջինից: Գիտեմ, որ Տեր Հայրն էլ իմ ու քո նման մարդ է` իր առավելություններով և տկարություններով,
բայց Տեր Փավստոսը Աստծո այն արարածն է, ով առավելագույնս և ավելին հավատարիմ է իր
Պատկերին, չնայած մանուկի խոսքերից ելնելով` կարող եմ ասել նաև` իր Նմանությանը:
Տեր Փավստոսի մասին ուզում եմ ևս մի հետաքրքիր
բան պատմել: Տեր Հայրն այսօր ունի խոստովանազավակների մի մեծ բազմություն, ու ես շատ
հաճախ ինքս ինձ հարցնում եմ, թե այդ ինչպես է
Տեր Հայրը կարողանում բոլորին հավասար սիրել և հավասարապես նեցուկ ու օգնական
լինել: Մի որոշ ժամանակ մտածելուց հետո, երբ հիշում եմ սուրբգրային այն խոսքերը, թե`
այն, ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է Աստուծո համար, հասկանում եմ կրկին, որ
Տերն Իր Սուրբ Հոգու շնորհները չի խնայել այս քահանայի մեջ:
Երջանիկ եմ, որ ճանաչում Տեր Փավստոսին և միշտ աղոթում եմ, որպեսզի Աստված
նրան ավելի զորացնի ու աներեր պահի իր ընտրած ուղղու վրա, որ նա էլ իր հոտին առաջնորդի
դեպի երկնքի արքայություն, դեպի վերին Երուսաղեմ, դեպի Բեթղեհեմյան այն լուսե մսուրը,
որտեղ ծնվեց մեր Տեր Հիսուս և, վերջապես, դեպի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Նազիկ Նիկոլյան
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է»
մրցույթի շրջանակներում:
7 արտահայտվիր:
Գեղեցիկ պատմություն էր
Շատ լավ է գրված..
Շատ լավ է գրված
Shat tpavorich patmutyun er (y)
Astvac uj ta Ter Pavstosin vorpeszi na sharunaki Astco xosq@ taracel u lav gorcer katarel. Ancamb canot chem nra het bayc bazmics lsel em nra lav Mard ev lav Qahana linelu masin.
Ճանաչելով Տեր Փավստոսին՝ կհամաձայն եմ այն ամենի հետ, ինչ ասված էր պատմության մեջ: Անկեղծ, մաքուր ու իրական նկարագրություն....
@Gayane Arakelyan :
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: