Հավաքված բազմությունը, տեղի տալով սիրելի Վարդապետի` փոքր-ինչ հանգիստ առնելու հորդորին, աստիճանաբար ցրվեց: Վարդապետը, դույզն-ինչ թեքված մի ոտքի վրա, հայացքով ուղեկցեց հեռացողներին, ապա հանգիստ քայլերով ուղղվեց դեպի տաճարի բակի հեռավոր անկյունում առաջացող ստվերը: Հոգոց հանելով նստեց ստվերում, փակեց աչքերը, դեմքն ուղղեց երկինք: Չնայած տեղ-տեղ արևից խանձվելուն, դեմքը գունատ էր, իսկ հոգնությունն` ակնհայտ: Չանցած մի քանի վայրկյան` բացեց աչքերը. դրանցում անսովոր առույգություն սկսեց կայծկլտալ: Վարդապետը երկուսի բաժանեց ձեռքի գարեհացը, որ քիչ առաջ մի ժպտուն մանչուկ էր ոգևորությամբ Իրեն հյուրասիրել և մի փոքր պատառ տարավ բերանը: Յուրայինները դեռ չէին դարձել շուկայից, և այդ հանգամանքը սկսում էր անհանգստացնել Վարդապետին: «Չլինի՞դարձյալ օրենսգետները կամ փարիսեցիները սադրիչ քայլերի են դիմել` փորձելու համար առաքյալներին... Դեռ որքա՞ն նրանք պետք է շարունակեն իրենց կեղծ ու անաստված ընթացքը, որքա՞ն ժամանակ դեռ կույր պիտի մնան»,- մտքում արտասանեց Վարդապետը` հացի ևս մեկ պատառ մոտեցնելով շուրթին: Ձեռքն անակնկալ քարացավ շուրթերի մոտ. քիչ հեռվում` պատի տակ, շարված փայտե արկղերի միջև ինչ-որ բան շարժվեց:
Վարդապետը սպասումով հայացքը կենտրոնացրեց արկղերի վրա: Նույն րոպեին արկղերի արանքից դուրս պրծած շնիկը կաղին տալով սկսեց վազվզել ու հոտոտել հողը: Շան գզգզված սև բուրդը, որ ցեխի մեջ թավալվելուց թաղքացել ու ծանրորեն քսվում էր փոշոտ գետնին, կոտրված ականջները, որ հավանաբար «վաստակել էր» հերթական գոյության կռվի ընթացքում, և ետին կաղ թաթը, որի «հեղինակը» ամենայն հավանականությամբ այս կամ այն խանութպանի կամ չարաճճի մանկան շպրտած քարն էր, Վարդապետին մտքերի մեջ սուզեցին...
«Ո՞ւմ ես պետք դու. բավական չէ մերժված ու հալածված ես մարդկանցից, քո ցեղակիցներն էլ են ատում քեզ, չեն հանդուրժում ու վտարելով քշում են իրենց միջավայրից: Նրանք քեզ երբեք էլ չեն հասկանա, կքարկոծեն կամ կբզկտեն, ժանիքները մարմնիդ մեջ կխրեն առիթն եկած ժամանակ (հաճախ էլ առանց առիթի), կհայհոյեն, կծաղրեն` առանց անդրադառնալու, թե ի´նչ է քեզ պետք, թե ինչո´ւ ես դու այստեղ, որտեղի´ց եկար. շուն ես... միայնակ... անպաշտպան... անարգված ու կեղեքված... Խեղճ, էլ ինչո՞ւ ես ապրում. «Դու շնից էլ վատթար ես»*,- մտքի ավարտին հիշելով Դավիթ մարգարեի խոսքը կիսաձայն արտաբերեց Վարդապետը:
Վերջին մտքի հետ Վարդապետը ձեռքում եղած հացի փշրանքը նետեց շան ուղղությամբ: Սա, կտրուկ բարձրացրեց գլուխը, նայեց Վարդապետի ուղղությամբ և առանց հապաղելու նետվեց նետված պարգևի ուղղությամբ: Վարդապետը նրա կողմ նետեց նաև մնացյալ հացը: Շունն ագահորեն, գրեթե առանց ծամելու կուլ տվեց հացը, գետնից լիզեց վերջին փշրանքները և նոր պատառի ակնկալիքով հարցական նայեց Վարդապետին: Այս տեսարանը և շան խղճալի տեսքը ժպիտ բերեցին Վարդապետի դեմքին:
«Ինչո՞ւ են մարդիք քեզ արհամարհում,- մտածեց Նա.-չէ՞ որ դու և քո նմանները այնքան նման եք մարդկանց, հենց այն մարդկանց, որ քիչ առաջ քեզ պես նայում էին ինձ` Աստծո խոսքը լսելու, մխիթարիչ սնունդ` հոգևոր հաց, ստանալու ակնկալությամբ: Կամ ի՞նչ տարբերություն քո և աշխարհով մեկ սփռված բազմահազարների միջև. նրանք էլ քեզ պես խեղանդամ, կեղեքված, տառապյալ ողորմելիներ են, որ երբեք չեն հագենում իրենց բաշխված ողորմությունից: Ծնվել են մարդ, ապրում են որպես շուն, ստեղծվել են ազատ, բայց շղթայված ստրուկն են իրենց կամ ուրիշի հաճույքի, եկել են լույս աշխարհ, քայլում են խավարում... Նրանք էլ շան պես կռիվ են տալիս առավոտից երեկո, կոկորդ կրծում ու արյուն հեղում հանուն անցողիկի` հացի, հողի, դրամի... Պատրաստ են օտարել, մերժել, վանել յուրայինին համընդհանուրի պահանջին ընդառաջ, սատկեցնել անգամ, սակայն սիրել, օգնել, պաշտպանել հանուն մեկի փրկության, անկարող են... Շուն են, շնից էլ վատթար...»
Վարդապետը սթափվեց մտքերից. ականջին հասնող մարդկային բարկացկոտ ձայները, հայհոյանքի նմանվող գոռում-գոչյունները շեղեցին Նրա ուշադրությունը: Քիչ հեռվում փոշու փոքրիկ ամպ նկատեց` բարձրացած դեպի Ինքը եկող ամբոխի քայլքից: Մի պահ կարծեց, թե յուրայիններն են կամ էլ իրեն հետևող ժողովրդից մի հատված, սակայն ի տարբերություն գեղջկական հասարակ զգեստների, շուտով նշմարեց փարիսեցիների բազմագույն հանդերձները:
- Նորից,- մտածեց Վարդապետը և հայացքը երկինք հառեց:
Ներկայացած փարիսեցիներն ու օրենսգետները անմիջապես շրջապատեցին Վարդապետին: Ակնթարթորեն նրանց գումարվեց նաև հետաքրքրասերների մի ստվար բազմություն: Վարդապետը հարցական հայացք ուղղեց փարիսեցիների կողմը, երբ ավագագույնը նրանցից`պատկառելի դեմքով մի ճերմակազարդ ծերունի, գիրթ շարժումով դեպի կենտրոն հրեց երիտասարդ մի կնոջ: Կինն ուժասպառ թավալվեց գետնին` հուսահատ հայացքը` արցունքների միջից ուղղելով Վարդապետին: Վարդապետը նստած դիրքով փոքր-ինչ առաջ ձգվեց, ափը զգուշորեն հպեց կնոջ կապտած այտին և ամպրոպային աչքերը սահեցրեց բոլորի վրայով: Կնոջ ծանր, հևալից ու խեղդվող շնչառությունը բախվում էր Վարդապետի ձեռքին, վախն ու սարսափը նրա աչքերում աղաչանք էին ծնել, իսկ հոգեզուրկ դեմքը մահվան դրոշմ էր կրում վրան:
- Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է,- ասաց ծեր կրոնավորը,- իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել: Արդ, Դո´ւ դրա մասին ինչ ես ասում,- ավելացրեց ծերունին` բառ առ բառ շեշտելով վերջին նախադասությունը: Բռունցքից մի քիչ մեծ մի որձաքար նետվեց Վարդապետի և կնոջ միջև: Կինը խրտնած մի շարժում գործեց, ահաբեկված նայեց շուրջբոլորը, բայց հասկացավ, որ դրությունն անելանելի է: Վարդապետը ցավագին տարուբերեց գլուխը: Տեսնելով Վարդապետի լուռ կեցվածքը` ծերունին մատները ուժգին խրեց կնոջ ուսի մեջ, շտապով վեր քաշեց գետնից, իսկ մի ուրիշ` ավելի երիտասարդ կրոնավոր միջին չափի մի գալար ձեռքին` մեկ քայլ առաջ գալով` բազմանշանակ դեմքով սկսեց ընթերցել.
«Եթե գտնվի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կսպանեք երկուսին էլ` կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայելի միջից վերացրած կլինեք չարը»**:
- Քարկոծե´լ... պետք է քարկոծել... քարկոծե´ք շանը, սա մեզ համար անպատվություն է...-բազմականների միջից լսվեցին մի քանի աղաղակներ: Կնոջ հեծկլտոցը խառնվեց դրանց:
- Կայսրն արգելել է այդպես մեռցնել,- թնդաց կրոնավորի ձայնը,- տեսնենք Սա´ ինչ կասի,- նենգաբար քթի տակ մռթմռթաց նա մատն ուղղելով Վարդապետի կողմը:
Վարդապետը հանդարտաբար ձեռքը սահեցրեց հողի վրայով, հարթեցրեց մակերեսը, ապա մատի անշտապ շարժումով գրեց գետնի վրա. «...ես ոչ ոքի չեմ դատում»***:
Տեսնելով տիրող հապաղումը և առերևույթ անտարբերությունը` ծեր կրոնավորը խոժոռված աչքերով շանթեց Վարդապետին, ապա ի լուր բազմականների բղավեց.
- Քեզ հետ եմ, չե՞ս լսում, ի՞նչ ես ասում այս շան մասին:
Վարդապետը հանգիստ վեր նայեց, վերցրեց իր առաջ ընկած քարը, հայացքը սառեցրեց մահամերձ ու անպաշտպան «շան» վրա և քարը շպրտեց բազմականների կողմը:
- Ձեր միջից անմե´ղը նախ թող քար գցի դրա վրա:
Լարվածությունը հասավ գագաթնակետին, գաղտնապահ շշուկներն անգամ աղմուկ առաջ բերեցին: Վարդապետը ափի մեկ շարժումով արագորեն հարթեցրեցեց նախկին գրածը և մատով դարձյալ գրեց. «Դուք շնից էլ վատթար եք...»:
Զայրույթից կարմրած ծեր կրոնավորը զայրագին հայացք գցեց գրվածին, ջղաձգորեն մի քանի անգամ շոյեց մորուքը, դարձավ և հրմշտելով շուրջը հավաքվածներին` հեռացավ` մեկնումից առաջ վրեժով լի աչքերը ցոլացնելով գլխիկոր կանգնած հեծկլտացող կնոջ վրա: Հավաքվածները մեկ առ մեկ հետևեցին ծեր կրոնավորին:
Լռություն տիրեց: Վարդապետը աչքերն ուղղեց կնոջը` խղճալի, տեղի ունեցածից շփոթված: Գորովալից ու գոհունակ ժպիտ սահեց Վարդապետի դեմքով:
- Ո´վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց,- դիմեց Նա կնոջը` նստած դիրքից ոտքի բարձրանալով:
Կինը գլխի տարուբերումով ժխտական շարժում արեց, ապա ափերի մեջ առնելով դեմքը ընկավ ծնկների վրա ու գրկելով Վարդապետի ոտքերը փղձկաց:
Վարդապետը ժպիտը դեմքին ձեռքը զգուշորեն դրեց նրա` հեծկլտոցից ցնցվող ուսին.
- Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա´, այսուհետև մի´ մեղանչիր...

/Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 8, 2-11/
* Ա Թագ. 17:43
** Բ Օրենք 22:22
*** Հովհ. 8:15
(2009թ.)
9 արտահայտվիր:
Արթուր ջան, ինչպես միշտ շատ լավն էր: Հիսուս ժողովրդի հետ խոսում էր նրանց մատչելի լեզվով` առակներով. ու դու էլ վերցնելով Աստվածաշնչի մի պատմություն` գեղարվեստորեն զարդարում ես ու ներկայացնում ժողովրդին` ավելի պարզ և հասկանալի լեզվով: Հոյակապ էր...
Արթուր, ընտիր էր: Պատումի լեզուն ուղղակի անկրկնելի է իր պարզությամբ, բնականությամբ, համեմատությունները` անզուգական: Քո գործերը մեր օրերի այն եզակի արձակ գործերից են, որ միշտ սիրով կարդում եմ, որոնց միշտ սիրով սպասում եմ: Տա Թև
Շնորհակալ եմ գնահատելու համար. ձեզ համար են բոլորն էլ գրվում :))
Աստված օրհնի քեզ ու բազմապատկի քո այս գեղեցիկ շնորհը, շատ լավն էր:
Շնորհակալ եմ
Vayyyy es Hisusis janin iskakanic mernem..
Ինչպիսի հոգեբուխ բացականչություն... Առավել մեծ գնահատանք պատմվածքին դժվար թե լսեի: Շնորհակալ եմ. փառք Հիսուսին:
հետաքրքիր է չէ այդ անհագ ցանկությունը մարդկանց ուրիշներին քննադատելու, քարկոծելու... միգուցե դա ավելի հեշտ է քան հասկանալ,կարեկցել,օգնել... իսկ հոդվածի մասին կասեմ,որ մի շնչով կարդացի
Վողջույն
Տեսնում եք Քրիստոս ներում է մեղավոր կնոջը իսկ մեր այսօրվա կյանքում մարդիկ չեն ուզում ներել նրանք մինչեվ չցածրացնեն մարդուն չեն հանգստանում։ Իրենց մեղքերը իրենց ներսում թաքցրած մտածում են ով պիտի իմանա իմ մեղքերս դրանք միայն ես գիտեմ։ Աստված գիտի բոլորիս մեզանից անասելի լավ գիտի մեզ։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: